Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը

ՀՖՖ ժողով 06.11.2025 11:19

Նոյեմբերի 6-ին հեռավար կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեց, որ ՀՖՖ 26-րդ հերթական ժողովը կկայանա ՀՖՖ գրասենյակում դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին: 
 

ՀՖՖ Գործադիր կոմիտեի կազմում մեկ թափուր տեղի առկայությամբ պայմանավորված՝ նախատեսվող ՀՖՖ 26-րդ հերթական ժողովը ընտրական է։
 

Հավելենք, որ ՀՖՖ Կանոնադրության 31-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ՀՖՖ Անդամները կարող են Գործադիր կոմիտեում ներկայացված լինել միայն մեկ անդամով։
 

ՀՖՖ Անդամները հնարավորություն ունեն ներկայացնելու թեկնածուներ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում։ Թեկնածություն առաջադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ օրենսդրության, ՀՖՖ Կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի համապատասխան կարգավորումները։
 

Համապատասխանության ստուգում անցնելու համար յուրաքանչյուր թեկնածու պետք է պահանջվող փաստաթղթերը ներկայացնի ՀՖՖ մինչև 2025թ.-ի նոյեմբերի 22-ը՝ ժամը 24:00-ն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով։
 

Նշենք, որ թեկնածուների՝ ՀՖՖ Ընտրական կոմիտեի կողմից հաստատված վերջնական և պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ Անդամներին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ