Գլխավոր >> Նորություններ >> Տեղեկատվություն Թուրքիա-Հայաստան հանդիպման լուսաբանման վերաբերյալ

Տեղեկատվություն Թուրքիա-Հայաստան հանդիպման լուսաբանման վերաբերյալ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտում կկայանա  ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպումը:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումն անմիջականորեն մրցավայրից, պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը(լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու:

Ավելացնենք, որ հավատարմագրման համար կարող են դիմել միայն մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր պատրաստ են հոգալ Թուրքիա ուղևորության, (ոչ ՀՖՖ պատվիրակության կազմում) ինչպես նաև հյուրանոցային բոլոր ծախսերը: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ