Գլխավոր >> Նորություններ >> Մ-15․ Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Զարգացման գավաթում

Մ-15․ Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Զարգացման գավաթում

Երևանում մեկնարկեց Զարգացման Գավաթի մրցաշարը։ Առաջին խաղում Հայաստանի Մ-15 (2011թ․ ծնվածներ) հավաքականը մրցեց Ուզբեկստանի դեմ։

 

Խաղի հիմնական ժամանակն ավատվեց 1-1 հաշվով։ Ընդմիջումից 4 րոպե առաջ հաշիվը բացեց Ռոման Այզատուլովը։ Նարեկ Դավթյանի թիմից հավասարեցրեց Մարատ Եգայանը։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-3 հաշվով հաղթեց Ուզբեկստանը։

 

Մյուս խաղում Մոլդովան գերազանցեց Վրաստանին։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոցներում դիպուկ էին մոլդովացիները՝ 3-2։

 

Զարգացման Գավաթի մրցաշար
Հայաստան Մ-15 - Ուզբեկստան Մ-15՝ 1:1 (3-4)
Մարզադաշտ՝ 
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլեր՝ Ռոման Այզատուլով 41' - Մարատ Եգայան 64'
11-մետրանոց հարվածաշար՝ Մարատ Եգայան, Հովսեփ Հովսեփյան, Քրիստոֆեր Հայրապետյան, - Բոտիր Բախտիյորով, Ֆիրդաուս Տուխտաբոև, Աֆրուզ Էրնազարով, Միրջալոլ Մուրոդիլաև

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ