
Մ-15 Զարգացման մրցաշար. Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանի ընտրանուն
Երևանում ընթացող Մ-15 Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Վրաստանի ընտրանու hետ: Մեր թիմի կազմում հանդիպման հաշիվը բացեց Խաչատուր Գևորգյանը: Շատ չանցած մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Րոպեներ անց Հայաստանի հավաքականի տղաները հնարավորություն ստացան առաջ անցնելու հաշվի մեջ: Նշանակված 11-մետրանոց հարվածը գոլի վերածեց Սամվել Բեգլարյանը՝ 2:1: Երկրորդ խաղակեսի սկզբում վրացիները կարողացան ևս մեկ անգամ աչքի ընկնել: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց Հայաստանի Մ-15 հավաքականը՝ դիպուկ իրացնելով բոլոր հինգ մոտեցումները:
Հայաստան Մ-15 – Վրաստան Մ-15՝ 2:2 (2:1) (11մ՝ 5:3)
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Խաչատուր Գևորգյան, 23, Սամվել Բեգլարյան, 30 (Հայաստան), Նիկոլոզ Դունդուա, 25, 47 (Վրաստան)
Հայաստան
1. Սարգիս Պէրպէրյան (ա), 5. Ռոբերտ Հովակիմյան (4. Էդգար Պետրոսյան, 72), 17. Արտյոմ Հարտենյան, 3. Գոռ Մկրտչյան (13. Սարո Հովհաննիսյան, 69), 2. Քոլին Մուլլինս, 10. Էրիկ Վուվունիկյան (15. Ալբերտ Սարգսյան, 69), 16. Գագիկ Գրիգորյան (14. Էմիլ Մելիքսեթյան, 46), 7. Սամվել Բեգլարյան (11. Նարեկ Խաչատրյան, 69), 8. Բենիամին Բեգլարյան (18. Ռոման Ավակյան, 62), 9. Խաչատուր Գևորգյան (6. Հովհաննես Հակոբյան, 72), 20. Սամվել Պետրոսյան (19. Գրիգոր Հարությունյան, 46)
Պահեստայիններ՝ 12. Գևորգ Ղազարյան
Գլխավոր մարզիչ՝ Տիրան Ղազարյան
Վրաստան
3. Թոռնիկե Պիլաուրի (11. Գաբրիելի Գոգուա, 77), 6. Դավիթ Մաչարաշվիլի (10.Ալեքսանդրե Չիկովանի, 46), 8. Անդրիա Օչիգավա (15. Ռոբո Պերիաշվիլի, 77), 20. Նիկոլոզ Դունդուա (14. Դեմետրե Կուարասբեադինի,), 2. Նիկոլոզի Կոբզոնաձե, 5. Նիկա Տոմաևի, 19. Նիկոլոզ Սախվաձե, 7. Թոռնիկե Կվարացխելիա (17. Էրեկլե Կակուլիա, 60), 1. Օտո Գուրիելի, 9. Լևան Չիկաիձե (18. Մարկո Զորան Իվաչկովիչ Տոդուա, 81), 4. Անդրիա Պոցխվերիա (ա)
Պահեստայիններ՝ 12. Լուկա Պուտկարաձե, 13. Լուկա Պաչկորիա, 16. Դաչի Դգեբուաձե
Գլխավոր մարզիչ՝ Գիորգի Չիտաուրի
Մյուս խաղում ավելի ուժեղ էր Ուզբեկստանը, որը հաղթեց Լատվիայի ընտրանուն 3:1 հաշվով:
Խաղային 2 օրերի արդյունքում Ուզբեկստանը վաստակել է 6 միավոր, Վրաստանն ունի 3, Հայաստանը՝ 2, իսկ Լատվիան՝ 1 միավոր: