Գլխավոր >> Նորություններ >> Մ-15 Զարգացման մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով զիջեց Լատվիային

Մ-15 Զարգացման մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով զիջեց Լատվիային

Երևանում անցկացվող Մ-15 Զարգացման մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի 
հավաքականը խաղաց Լատվիայի ընտրանու hետ: Առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Երկրորդ խաղակեսում ևս թիմերն աչքի ընկան մեկական անգամ: Խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ 5:4 հաշվով հաղթեցին լատվիացիները: 

Հայաստան Մ-15 – Լատվիա Մ-15՝ 2:2 (1:1) (11մ՝ 4:5)
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Նարեկ Խաչատրյան, 24, Էրիկ Վուվունիկյան, 81 (11մ) (Հայաստան), Անդրիս Աիզսիլնիեկս, 9, Զահարս Մալիգինս, 49 (Լատվիա)

Հայաստան
12. Գևորգ Ղազարյան, 5. Ռոբերտ Հովակիմյան (ա) ( 16. Գագիկ Գրիգորյան, 72), 2. Քոլին Մուլլինս, 13. Սարո Հովհաննիսյան (14. Էմիլ Մելիքսեթյան, 46), 4. Էդգար Պետրոսյան, 6. Հովհաննես Հակոբյան (20. Սամվել Պետրոսյան, 46), 10. Էրիկ Վուվունիկյան, 19. Գրիգոր Հարությունյան (8. Բենիամին Բեգլարյան, 58), 15. Ալբերտ Սարգսյան ( 9. Խաչատուր Գևորգյան, 58), 11. Նարեկ Խաչատրյան (18. Ռոման Ավակյան, 58), 7. Սամվել Բեգլարյան (3. Գոռ Մկրտչյան, 81)
Պահեստայիններ՝ 1. Սարգիս Պէրպէրյան, 17. Արտյոմ Հարտենյան
Գլխավոր մարզիչ՝ Տիրան Ղազարյան

Lատվիա
1. Հուգո Վիլկինս, 4. Մարսելս Պորտնայս, 14. Էդգարս Աշչուկս, 2. Մարտինս Ցիրուլիս, 16. Գուստավս Մասլինարսկիս, 20. Լինարտս Շտեֆենբերգս, 8. Դանիլա Սլուսարևս (19. Միրոսլավս Մոգիլևիչս, 79), 6. Անդրիս Աիզսիլնիեկս (ա), 11. Իլյա Խարլամովս (17. Ադրիան Կուրակինս, 60), 10. Զահարս Մալիգինս (9. Դավիդս Կուրակինս, 60), 7. Ռոդրիգո Լաիմինշ (18. Ռոնալդս Դամբերգս, 79)
Պահեստայիններ՝ 12. Իվանս Իվանաուսկս, 15. Կրիստաբս Զվիլնա, 3. Մարսելս Պապաուրելիս, 13. Գուստավս Գերուլսկիս, 5. Ռոբերտս Վիենտիենս
Գլխավոր մարզիչ՝ Յանիս Սեգլինս

Իրենց վերջին հանդիպումն անցկացրին նաև Ուզբեկստանի և Վրաստանի Մ-15 հավաքականները: Վրաստանը որ մի շանս չտվեց մրցակցին՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով Ուզբեկստանի դարպասը:

Այսպիսով, Վրաստանն ու Ուզբեկստանը վաստակեցին 6-ական միավոր: Միմյանց միջև կայացած խաղի արդյունքում, Մ-15 Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչվեց Վրաստանի ընտրանին, իսկ Ուզբեկստանը գրավեց երկրորդ հորիզոնականը: Հայաստանն ու Լատվիան ևս հավաքեցին հավասար՝ 3-ական միավոր: Նույն սկզբունքը հաշվի առնելով՝ Լատվիան հանգրվանեց 3-րդ հորիզոնականում, իսկ Հայաստանը չորրորդն էր:

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ