
Հայաստանի Մ-16 հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Մալթային
Ապրիլի 15-ին Մալթայի Տա Կալի քաղաքում գտնվող Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի մարզական կենտրոնում կայացավ ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար 2023 երկրորդ մրցափուլի Մալթա - Հայաստան հանդիպումը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում հաղթեց Հայաստանի Մ-16 հավաքականը` 3:1 հաշվով: Մեր ընտրանու կազմում 11-մետրանոց հարվածները դիպուկ իրացրեցին Դավիթ Հարությունյանը, Հենզել Բաղոյանը և Կարեն Հովակիմյանը:
Այսպիսով, Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց 2 միավոր, Մալթան՝ 1:
Մալթա Մ-16 - Հայաստան Մ-16` 2:2 (1:0) (1:3 - 11մ)
Տա Կալի, Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի մարզական կենտրոն
Մրցավար՝ Էնթոնի Փոլ Վելա
Գոլերը՝ Էմերսոն, 18, Ուբադա, 90+2, Հարությունյան, 46, 58
Հայաստանի Մ-16 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով.
12. Վաչե Գաբրիելյան (1. Արտյոմ Դավիդով, 85), 2. Մայիս Խաչատրյան (15. Արամ Ահարոնյան, 46), 3. Հենզել Բաղոյան, 5. Կարեն Հովակիմյան, 6. Վահե Կարապետյան (ա), 8. Սեդրակ Մովսիսյան (20. Անտոնի Սարդարյան, 67), 9. Արամե Մինասյան (14. Գագիկ Մելոյան, 46), 11. Ալեքս Գալստյան (16. Էրիկ Դավիդյան, 46), 17. Լուկաս Եսայան (7. Գարի Գրիգորյան, 46), 18. Արտակ Գալստյան (10. Դավիթ Հարությունյան, 46), 19. Խոսրով Ղազարյան
Պահեստայիններ` 4. Սերգեյ Հարությունյան, 13. Դավիթ Հարությունյան
Գլխավոր մարզիչ` Արմեն Պետրոսյան
Խմբի մյուս խաղում, որտեղ միմյանց դեմ մրցեցին Էստոնիայի և Իսլանդիայի Մ-16 հավաքականները, հաղթեց Էստոնիայի ընտրանին՝ 3:2 հաշվով:
Երկրորդ մրցափուլից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Էստոնիա (6 միավոր)
2. Հայաստան (3 միավոր)
3. Իսլանդիա (2 միավոր)
4. Մալթա (1 միավոր)