Կայացավ մինչև 17 տարեկանների Եվրոպայի 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը
Մ-17 հավաքական
05.12.2024 15:08
Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց B լիգայի B2 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Բոսնիա և Հերցեգովինայի, Բելառուսի և Սան Մարինոյի ընտրանիները:
Որակավորման երկրորդ փուլի մինի-մրցաշարը կանցկացվի Բոսնիա և Հերցեգովինայում մայիսի 12-18-ը: