Կայացավ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2025/26 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը
Մ-19 հավաքական
05.12.2024 12:45
Դեկտեմբերի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2025/26 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Նորվեգիայի, Գերմանիայի և Կոսովոյի հավաքականները:
Մրցաշարը կանցկացվի Նորվեգիայում հոկտեմբերի 8-14-ը: