Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկում է Հայաստանի Մ-21 հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների հավատարմագրումը

Մեկնարկում է Հայաստանի Մ-21 հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների հավատարմագրումը

ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը Հայաստանի և Կիպրոսի Մ-21 հավաքականների միջև կայանալիք երկու ընկերական հանդիպումների համար։

Հանդիպումները կկայանան հունիսի 3-ին և 6-ին: Առաջին հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, երկրորդը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշում: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 19:00-ին: 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև մայիսի 29-ը՝ ժամը 18:00, [email protected]  էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ