Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ

Հայաստանի Մ-21 հավաքականը Ֆուտբոլի Ակադեմիայում հունիսի 3-ին ընդունել էր Կիպրոսի Մ-21 հավաքականին։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց Կիպրոսի ընտրանու ավագ Ստիլիանոս Վրոնտիսը։

Երկրորդ խաղակեսի վերջնամասում Հայաստանի Մ-21 ընտրանու կազմում Երվանդ Սուքիասյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում։ Խաղին ավելացված երրորդ րոպեին Կիպրոսի կազմում պատասխան գոլը հեղինակեց Կոնստանդինոս Վենիցելուն։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1։

Կողմերի միջև երկրորդ ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին՝ 19:00-ին, Ֆուտբոլի Ակադեմիայում։

Հայաստան – Կիպրոս՝ 1:1 (0:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝
Աշոտ Ղալթախչյան
Գոլերը՝ Երվանդ Սուքիասյան 84’, (Հայաստան), Կոնստանդինոս Վենիցելու 90+3’ (Կիպրոս)
Հեռացում՝ Ստիլիանոս Վրոնտիս 45+3’

Հայաստան

1․ Գոռ Մատինյան, 2. Մարկ Գևորգյան, (3. Ալյոշա Խաչատրյան, 87’) 5․ Պետիկ Մանուկյան, 6. Կառլեն Հովհաննիսյան, (18. Անդրե Գաբրիել Ֆիլիբբոսյան, 73’) 9․ Էդիկ Վարդանյան, (8․ Միշել Այվազյան, 73’) 10․ Միսակ Հակոբյան (ա), 11․ Վյաչեսլավ Աֆյան, (21. Արթուր Ասկարյան, 87’), 13. Համլետ Սարգսյան, (17. Երվանդ Սուքիասյան, 73’) 14․ Պողոս Կրմզյան, (19. Սուրեն Ծառուկյան, 87’), 15. Անդրանիկ Հակոբյան, (4. Արմեն Սարգսյան, 87’), 22. Լևոն Բաշոյան, (20. Մայք Գևորգյան, 62’)

Պահեստայիններ

12.Հայկ Ղազարյան, 16. Դավիթ Դավթյան, 24. Արթուր Լուիս Կոնելյան, 7. Դավիթ Հակոբյան, 23. Արտյոմ Բանդիկյան

Գլխավոր Մարզիչ

Արմեն Գյուլբուդաղյանց

Կիպրոս

1.Պանայոտիս Կիրիյակու, 2. Նիարխոս Զինոնոս, 4. Կոնստանդինոս Վենիցելու, 5. Գեորգիոս Վիկտորոս, (20. Դիմիտրեանոս Ցուլիու, 87’), 7. Էվագորաս Խարալամբուս, (3. Դավիդ Դյամա, 46’) 8. Ստիլիանոս Վրոնտիս (ա), 9. Անգելոս Նեոֆիտու, (6. Կոնստանդինոս Էվրիպիդու, 66’) 13. Կոնստանդինոս Յանակու, 15. Անդրեաս Խրիստու, (16. Խրիսիս Եվանգելու, 81’), 17. Անդրեաս Աթանասիու, (11. Պանայոտիս Անդրեու, 46’), 23. Պանայոտիս Կացիրցիս (19. Ստավրոս Գեորգիու, 66’)

Պահեստայիններ

12. Կոնստանտինոս Ստիլիանու, 22. Գաբրիել Օրտելի, 10. Թեմիստոկլիս Թեմիստոկլեուս, 14. Գեորգիս Անգելոպուլուս, 21. Կոնստանդինոս Պանտելի,  

Գլխավոր Մարզիչ

Կոնստանտինոս Մակրիդես

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ