Գլխավոր >> Նորություններ >> Մ-14 Զարգացման մրցաշար. Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Լիբանանին

Մ-14 Զարգացման մրցաշար. Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Լիբանանին

Ավարտվեց Երևանում ընթացող Մ-14 Զարգացման մրցաշարը։ Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Լիբանանին:   


Առաջին խաղակեսում Լիբանանը հաղթեց 2:1 հաշվով, սակայն երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, երկու անգամ գրավելով Լիբանանի դարպասը, առաջ անցան հաշվի մեջ։ Մեր տղաները, այդուհանդերձ չկարողացան պահպանել հաղթական հաշիվը՝ երրորդ գնդակը բաց թողնելով խաղի վերջնամասում՝ 79-րդ րոպեին։ Վերջնարդյունքում գրանցվեց ոչ-ոքի՝ 3:3:  


Խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ ավելի դիպուկ էին Լիբանանի ֆուտբոլիստները։ Մ-14 մրցաշարում հաղթող ճանաչվեց Լիբանանի ընտրանին։ Հայաստանի հավաքականը 4 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։



Հայաստան Մ-14 – Լիբանան Մ-14՝ 3:3 (1:2) (11մ․ 2:3)

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա

Գոլերը՝
Անվար Թրադ 2’, Յասոն Բեխալանի 16’, Զլադ Ֆախրեդինե 79’ (Լիբանան) Հովսեփ Հովսեփյան, 7’, Նարեկ Ավետիսյան, 43’, 5. Ադամ Կամուն (ԻԳ, 53’), (Հայաստան),

Հեռացում՝ 20. Մահմուդ Թրաբուլսի, (42’)

 

Հայաստան

12. Արա Մարտիրոսյան, 14. Հայկ Ադամյան, (15. Սարգիս Աղայան, 41’), 5. Հարություն Բաղդասարյան, (3. Արտյոմ Շեկիկյան, 66’), 16. Նարեկ Մինասյան, 2. Սերոժ Ստեփանյան, 10. Հովիկ Խաչատրյան, (8. Նարեկ Ավետիսյան, 41’) 11. Լևոն Հակոբյան, (13. Վրույր Քոչարյան, 41’), 4. Տիգրան Խաչատրյան,( 17. Վահագն Եղյան, 73’) (ա) 7. Հովսեփ Հովսեփյան, (6. Հրաչյա Մախսուդյան, 57’), 9. Արեն Սարգսյան, (20. Արման Թիմուրյան, 73’), 18. Գևորգ Մալխասյան


Պահեստայիններ՝ 1. Դանիել Գևորգյան, 19. Վարդան Նազարյան, 8. Նարեկ Ավետիսյան,

Գլխավոր մարզիչ՝ Նարեկ Դավթյան


 

Լիբանան
 

1. Էլլի Չախուր, 4. Յադ ալ Սուկի, 5. Ադամ Կամուն, 6. Ռենե Սակալ, 9. Անվար Թրադ, 10. Թարեք Չամա, 11. Մարկ Հաջ, (ա) 15. Յուսեֆ Արաբ, 17. Յասոն Բեխալանի, (16. Ռյան Մուրադ, 57՛),  20. Մահմուդ Թրաբուլսի, 21. Մոստաֆա Սամադ,


Պահեստայիններ՝ 3. Զլադ Ֆախրեդինե, 8. Նայիբ Ֆարհաթ, 12. Քարիմ Նաֆի, 18. Մոհամմադ Ֆարան, 19. Ռալֆ Համդան, 22. Հասան Ռահալ


Գլխավոր մարզիչ՝ Հիլալ Թալեբ

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ