Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկել է ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Դ արտոնագրի դասընթացը

Մեկնարկել է ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Դ արտոնագրի դասընթացը

Արագածոտնի մարզի Թալին համայնքում «Ֆուտբոլը դպրոցներում» ծրագրի շրջանակում մեկնարկեց ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական Դ արտոնագրի դասընթացը:

2025 թվականին մեկնարկում է «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի նոր՝ քառամյա փուլը։ Ծրագրի առաջին մասով կանցկացվեն ՀՖՖ/ ՈՒԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացները, որին կմասնակցեն մարզային հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ Մարզչական դասընթացները կանցկացվեն ապրիլ – հունիս ամիսներին Արագածոտնի (Թալին համայնք), Արմավիրի (Վաղարշապատ համայնք), Լոռու (Գուգարք, Սպիտակ և Վանաձոր համայնքներ), Շիրակի (Գյումրի և Ախուրյան համայնքներ)  և Տավուշի (Բերդ և Նոյեմբերյան համայնքներ) մարզերում։

«Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի նախորդ քառամյա փուլի ընթացքում ՀՖՖ կողմից կազմակերպվել են ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման՝ ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացներ ՀՀ բոլոր մարզերում և Երևանում: Դրանց մասնակցել են հանրակրթական 594 դպրոցների 760 ուսուցիչներ, իսկ ֆուտբոլի դպրոցական մրցումներին մասնակցել է 21600 աշակերտ հանրապետության ողջ տարածքից։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ