Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ ՈՒԵՖԱ Դարպասապահների B կարգի մարզչական արտոնագրերի հանձնման արարողությունը

Կայացավ ՈՒԵՖԱ Դարպասապահների B կարգի մարզչական արտոնագրերի հանձնման արարողությունը

ՀՖՖ 09.03.2023 17:45

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայիում կայացավ ՈՒԵՖԱ Դարպասապահների B կարգի մարզչական արտոնագրերի հանձնման արարողությունը։

6 ամիս տևած դասընթացին մասնակցում էին դարպասապահների 21 մարզիչներ։ Նման դասընթաց առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում:

Դասընթացն անցկացնում էր ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Ալեքսանդր Վենցելը, ում օգնում էին հենց իր կողմից դասընթացի սկզբում ընտրված 4 մարզիչներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Գուրգեն Հակոբյանը, Տիգրան Ասլանյանը և Վահան Շմավոնյանը։

Վերջիններս վերապատրաստվել են նաև ՈՒԵՖԱ հրահանգիչների դասընթացի ընթացքում և դարձել են դարպասապահների հրահանգիչներ։ Հենց այս մարզիչներն այս տարի կանցկացնեն դարպասապահների B կարգի մարզչական արտոնագրերի դասընթացը Հայաստանում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ