Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկըԴասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ ապրիլի 1-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով` https://bit.ly/3uLDROj:

ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթաց

Դասընթացը տևելու է ս․թ․ ապրիլից մինչև 2025 թ․ նոյեմբերը ներառյալ: Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թ. ապրիլի 15-ից 19-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ


ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 16 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով տեխնիկական տնօրինությունը կատարելու է ընտրություն՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ, օրինակ՝ դիմորդ-մարզչի աշխատանքային փորձը (որպես գլխավոր մարզիչ, գլխավոր մարզչի օգնական աշխատելու տարիները և այլն)։

ՈՒԵՖԱ/ՀՖՖ ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացի վարձավճարը կազմում է հինգ միլիոն դրամ՝ (5․000.000 ՀՀ դրամ)՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։ Վճարումը կատարվելու է երեք մասերով։

Ընտրված դիմորդ-մարզիչները պետք է վճարման առաջին մասը՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամը (2․500․000 ՀՀ դրամ), կատարեն մինչև ս.թ. ապրիլի 10-ը՝ ժամը 18։00:

Վճարման առաջին մասը չկատարելու դեպքում դիմորդ-մարզիչը չի կարող մասնակցել դասընթացին:

Վճարման երկրորդ մասը՝ մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար դրամը (1․250․000 ՀՀ դրամ), պետք է կատարվի 2025 թ․ մարտին, իսկ երրորդ մասը՝ մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար դրամը (1․250․000 ՀՀ դրամ), 2025 թ․ հոկտեմբերին։ 

Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ