
«Վայք ՖԱ»-ն hաղթեց UEFA Region’s Cup-ի երկրորդ խաղում
Սիրողական լիգա
23.05.2024 21:50
Ալբանիայի Էլբասան քաղաքում ընթացող սիրողական ֆուտբոլի UEFA Region’s Cup մրցաշարի A խմբի նախընտրական փուլի շրջանակում Հայաստանը ներկայացնող «Վայք ՖԱ»-ն մայիսի 23-ին երկրորդ հանդիպումն անցկացրեց էստոնական «Սաուեի» դեմ և հաղթեց նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գնդակը խփեց Գոռ Մարգարյանը խաղի ավելացված ժամանակում՝ 90+1 րոպեին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի չեմպիոն «Վայք ՖԱ»-ն առաջին խաղում 0:4 հաշվով պարտվել էր ալբանական «Ալբանիային»: