Գլխավոր >> Նորություններ >> ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգի ընտրանուն

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Լյուքսեմբուրգի ընտրանուն

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Լյուքսեմբուրգի ընտրանուն: 

Հյուրերը կարողացան 2 գնդակի առավելություն ստանալ հանդիպման սկզբնամասում: 29-րդ րոպեին Սվետլանա Ղարագյոզյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Թիմերն ընդմիջման գնացին 1:2 հաշվի պալմաններում: Երկրորդ խաղակեսի սկզբում Լյուքսեմբուրգի ընտրանին կարողացավ մեծացնել իր առավելությունը՝ հաղթելով 3:1 հաշվով: 

Հայաստան - Լյուքսեմբուրգ՝ 1:3 (1:2)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Մելիսա Բուրգին (Անգլիա)
Գոլերը՝ Ղարագյոզյան, 29 (Հայաստան), Թոմփսոն, 4, 50, Շմիտ,19 (Լյուքսեմբուրգ)

Հայաստան
1․ Ալինա Պողոսյան, 2. Միլանա Վարդանյան (14. Անյուտա Գալստյան, 60), 4. Սավաննա Թեյլոր, 5. Լիանա Ղազարյան, 6. Լարա Կազանջյան (ա), 7. Աննա Դալլաքյան, 9. Oքսաննա Պիզլովա, 11. Վերոնիկա Ասատրյան, 15. ՍվետլանաՂարագյոզյան, 16. Նարինե Դավթյան (8. Լիզա Կազանջյան, 36), 22. Սոֆիա Հարությունյան (21. Հասմիկ Գրիգորյան, 90+5)
Պահեստային՝ 12. Լիլիթ Բաբայան
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան

Լյուքսեմբուրգ
12. Ջոյ Յունգ, 4. Անդրեա Մաշադո, 5. Էմմա Կրեմեր (13. Անա Բարբոսա Աբրեու, 46), 6. Մարտա Էստևես (18. Կատարինա Լավինաս, 89), 7. Ջոանա Լորոնսո Մագալյաեշ (15. Լետիսիա Մատեուս, 84), 9. Էմի Թոմփսոն (21. Իսաբել Ալբերտ, 90+3), 10. Լաուրա Միլլեր (ա), 11. Շառլոտ Շմիտ, 16. Լեյլա Շմիտ, 17. Կարոլին Ժորժե (14. Նատալի Լյուդվիգ, 90+3 ), 22. Կիմբեռլի Դոս Սանտոս 
Պահեստայիններ՝ 1. Լյուսի Շլիմե, 23. Լիսի Օբերվայս, 2. Ֆիլիպա Կոստա, 3. Անդրեա Ֆարիա Դոս Սանտոս, 8. Ջոյա Ֆյորուչի, 19. Ռեյչել Կիրպս, 20. Էմմա Կլեյր Թիլլ
Գլխավոր մարզիչ՝ Դանիել Սանտոս

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ