Գլխավոր >> Նորություններ >> Unity Euro Cup. Հայաստանի թիմը զբաղացրեց 5-րդ հորիզոնականը

Unity Euro Cup. Հայաստանի թիմը զբաղացրեց 5-րդ հորիզոնականը

ՀՖՖ 10.10.2024 16:55

Հոկտեմբերի 9-ից 10-ը Շվեյցարիայի Նիոն քաղաքում անցկացվեց փախստականների՝ Unity Euro Cup-2024 մրցաշարը, որի 16 մասնակից երկրների շարքում էր նաև Հայաստանը:

Վիճակահանության արդյունքում մեր թիմն ընդգրկվել էր C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Սլովենիայի, Լատվիայի և Մալթայի ընտրանիները:

Հայաստանի փախստականների հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ և լարված պայքարում զիջեց մրցակցին 1:2 հաշվով:

Հաջորդ երկու հանդիպումները հաջող դասավորվեցին մեր հավաքականի համար: Նախ 1:0 հաշվով հաղթեցինք Մալթային, այնուհետև 2:1 հաշվով առավելության հասանք Սլովենիայի նկատմամբ: Այսպիսով, խմբում գրավեցինք 2-րդ հորիզոնականը:

Ըստ մրցաշարի կանոնակարգի, խմբերում 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պետք է մրցեին միմյանց դեմ՝ պարզելու 5-8-րդ հորիզոնականների զբաղեցնող թիմերին: Այստեղ մեր մրցակիցը D խմբի երկրորդ հորիզոնականում գտնվող Իսպանիան էր: Այս խաղում ևս մեր թիմը կարողացավ հաջողության հասնել 2:1 հաշվով:

Այսպիսով, վերջանական հաշվարկով Հայաստանի փախստականների հավաքականը Unity Euro Cup-ում 16 երկրների շարքում գրավեց 5-րդ հորիզոնականը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ