Գլխավոր >> Նորություններ >> Կանանց Չեմպիոնների լիգա. «Փյունիկ-աղջիկները» պարտվեց «Ապոլլոն Լեյդիսին»

Կանանց Չեմպիոնների լիգա. «Փյունիկ-աղջիկները» պարտվեց «Ապոլլոն Լեյդիսին»

Սեպտեմբերի 4-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքի «Ստելիոն Կիրիակիդես» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ապոլլոն Լեյդիս» (Կիպրոս) - «Փյունիկ-աղջիկներ» (Հայաստան) հանդիպումը: 

Կանանց Հայաստանի չեմպիոնը զիջեց մրցակցին 0:3 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակում՝ 45+6 րոպեին, գոլի հեղինակ դարձավ Նատաշա Լիլի Հադսոնը: Մրցակիցներն աչքի ընկան ևս 2 անգամ երկրորդ խաղակեսում: Չելսի Սուրպրիսը և Էլիզաբեթ Օպոնգը գոլերի հեղինակ դարձան 51-րդ և 90+5-րդ րոպեներին: 

Հաջորդ հանդիպումը «Փյունիկ-աղջիկները» կանցկացնի սեպտեմբերի 7-ին: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ