
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել առաջիկա ընկերական հանդիպումներին
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 9-ից 11-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Սոֆինե Կևորկյան - «Սան Դիեգո» (ԱՄՆ)
Էլլա դե Կրույֆ - «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Յանա Հարությունյան - «Լեռնային Արցախ»
Պաշտպաններ
Լիանա Ղազարյան - «Ժալգիրիս» (Լիտվա)
Անյուտա Գալստյան - «Օկժետպես» (Ղազախստան)
Նատաշա Ժամգոչյան - «Լավալ» (Կանադա)
Անի Օհանյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Մարալ Արթին - «Կորդոբա» (Իսպանիա)
Լարա Կազանչյան - «Կալգարի» (Կանադա)
Նայիրի Տեր-Մկրտչյան - «ՅուՍիԷլԷյ» (ԱՄՆ)
Նարե Ավետյան - Սան Ֆրանցիսկոյի Քաղաքային քոլեջ (ԱՄՆ)
Աննա Դալլաքյան - «Ժալգիրիս» (Լիտվա)
Էմմի Սարգսյան - «Ուրարտու»
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու»
Վերոնիկա Ասատրյան - «Լեռնային Արցախ»
Անեթ Մեհրաբյան - «Լեռնային Արցախ»
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա - «Օկժետպես» (Ղազախստան)
Միլենա Սայադյան - «Ուրարտու»
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու»
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա»
Հուլիսի 12-ին կանանց ազգային հավաքականը կմեկնի Թբիլիսի, որտեղ հուլիսի 13-ին և 16-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ: