Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Կայացավ կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Դեկտեմբերի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2023/2024 թթ. առաջնության որակավորման փուլի B լիգայի վիճակահանությունը:

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց B4 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Բոսնիա և Հերցեգովինան, Էստոնիան և Ղազախստանը:

Կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության երկրորդ փուլի մինի-մրցաշարը կանցկացվի մարտի 18-24-ը Ղազախստանում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ