
Մեկնարկում է ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպման հավատարմագրումը
ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈւԵՖԱ Կանանց 2025 թվականի Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպման համար։
Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև մարտի 28-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցիղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:
Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: