ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլ․ Մեկնարկում է հավատարմագրումը
ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստանում կայանալիք ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17տ. առաջնության որակավորման երկրորդ փուլի B5 խմբի խաղերի համար։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել, պետք է մինչև ապրիլի 20-ը՝ ժամը 18:00-ն, լրացնեն առցանց հայտը։ Հայտը կարող եք լրացնել ԱՅՍՏԵՂ։
Նշենք, որ հավատարմագրումը գործելու է խմբի բոլոր հանդիպումների համար։
Վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:
Հիշեցնենք, որ մրցաշարը կկայանա ապրիլի 22-ից 28-ը։ Հայաստանի ընտրանին այս խմբում կհանդիպի Լյուքսեմբուրգին, Լիխտենշտայնին և Հունգարիային։
Խաղացանկին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։