Հայաստանի Մ-15 հավաքականը սկսեց պայքարը ՈՒԵՖԱ զարգացման մրցաշարում
Մ-15 հավաքական
29.10.2025 18:58
Հայաստանի Մ-15 հավաքականը սկսեց պայքարը ՈՒԵՖԱ զարգացման մրցաշարում։
Առաջին խաղում մեր ընտրանին հանդիպեց Ալբանիայի Մ-15 հավաքականին և զիջեց 1։3 հաշվով։ Մեր թիմից միակ գոլը խփեց Արեն Սարգսյանը։
Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-15 հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 31-ին՝ մրցելով Կոսովոյի Մ-15 ընտրանու հետ։ Նոյեմբերի 3-ին մեր հավաքականի մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիան։
ՈՒԵՖԱ Մ-15 զարգացման մրցաշար
Ալբանիա Մ-15 - Հայաստան Մ-15՝ 3։1
Խաղի արձանագրությունը