Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական 2-րդ խաղում պարտվեց Էստոնիայի հասակակիցներին
Մ-19 հավաքական
05.10.2026 18:20
Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական 2-րդ խաղում հանդիպեց Էստոնիայի հասակակիցներին ու պարտվեց 1։3 հաշվով։
Մեր թիմից միակ գնդակը 17-րդ րոպեին հեղինակեց Մայքլ Ասիրյանը։ 3 օր առաջ կայացած խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1։1։
Հիշեցնենք, որ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլին։
Ընկերական խաղ, Հայաստան - Էստոնիա՝ 1։3
Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա
Գոլերը՝ Անդերո Կարես 15, Մայքլ Ասիրյան 17, Էմիլիս Պետկուս 20, Յարոն Սիլմ 74