Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի
Հայաստանի Մ-17 հավաքականն օգոստոսի 18-ից 21-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
Մհեր Միրումյանի գլխավորած ընտրանին օգոտսոսի 21-ին կունենա նաև ընկերական հանդիպում։ Հայտնի է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։
Դարպասապահներ
Սարգիս Պերպերյան - «Ակադեմիա»
Գևորգ Ղազարյան - «Ուրարտու»
Կարեն Ղազարյան - «Ուրարտու»
Հարություն Դարմոյան - «Նոա»
Պաշտպաններ
Գոռ Մկրտչյան - «Ակադեմիա»
Նարեկ Կարապետյան - «Ակադեմիա»
Էդգար Պետրոսյան - «Ուրարտու»
Աբել Կարապետյան - «Ուրարտու»
Արտյոմ Հարթենյան - «Փյունիկ»
Ռոբերտ Հովակիմյան - «Փյունիկ»
Հայկ Ասատրյան - «Փյունիկ»
Արեն Բաբայան - «Արարատ-Արմենիա»
Կառլեն Սինամյան - «Նոա»
Կիսապաշտպաններ
Գրիգ Մխիթարյան - «Ակադեմիա»
Սամվել Պետրոսյան - «Ուրարտու»
Հրանտ Հովհաննիսյան - «Ուրարտու»
Բենիամին Բեգլարյան - «Ուրարտու»
Արման Սեխլեյան - «Ուրարտու»
Սամվել Բելգարյան - «Ուրարտու»
Էրիկ Բաղրամյան - «Ուրարտու»
Հակոբ Ղարիբյան - «Ուրարտու»
Գրիգոր Հարությունյան - «Փյունիկ»
Ալեքս Գասպարյան - «Փյունիկ»
Գագիկ Գրիգորյան - «Փյունիկ»
Էրիկ Վուվունիկյան - «ԲԿՄԱ»
Հովհաննես Հակոբյան - «Շիրակ»
Հարձակվողներ
Հայկ Գրիգորյան - «Փյունիկ»
Նարեկ Խաչատրյան - «Սարդարապատ»
Հայաստանի Մ-17 հավաքականը կպատրաստվի նոյեմբերին Երևանում անցկացվելիք Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլին։ Մեր թիմի խաղերի ժամանակացույցը կարող եք տեսնել այստեղ։