Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի ԵԱ. Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքիով ավարտեց խմբային փուլը

Ֆուտզալի ԵԱ. Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքիով ավարտեց խմբային փուլը

Ֆուտզալ 28.01.2026 23:58

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնության խմբային փուլում։

 

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 3-րդ տուրում 3-3 հաշվով խաղաց Լիտվայի հետ: Մեր ընտրանուց աչքի ընկան Դենիս Նևեդրովը, Միքայել Ղանդիլյանն ու Վլադիմիր Սանոսյանը:

 

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը միավորների թիվը հասցրեց 7-ի ու B խմբից առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ:Հունվարի 31-ին կայանալիք քառորդ եզրափակիչում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Խորվաթիային:

 

Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն, B խումբ

Լիտվա-Հայաստան՝ 3-3

Գոլերը՝ Դենիս Նևեդրով, 2'09'', Միքայել Ղանդիլյան, 18'34'', Էդգարաս Բարանաուսկաս, 24'32'', 34'00'', Վլադիմիր Սանոսյան, 29'25'', Գիտիս Վասյիլիս, 36'31''

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ