Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում
Մ-19 հավաքական
24.03.2026 15:40
Հայաստանի Մ-19 հավաքականը սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի B լիգայի B2 խմբում:
Մեկնարկային տուրում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը ոչ-ոքի խաղաց Կոսովոյի հասակակիցների հետ՝ 1:1: Մեր թիմից միակ գնդակը 81-րդ րոպեին հեղինակեց Դավիթ Բաթոյանը: Նա հստակ իրացրեց 11-մետրանոցը:
2-րդ տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Թուրքիայի ընտրանուն: Այդ խաղը կկայանա մարտի 27-ին:
Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլ
Հայաստան Մ-19 - Կոսովո Մ-19՝ 1:1
Գոլերը՝ Լորիկ Մեհմետի 19, Դավիթ Բաթոյան 81
Խաղի արձանագրությունը