
«Ֆուտբոլը դպրոցներում» և «Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ» ծրագրերը՝ Արագածոտնում
«Ֆուտբոլը դպրոցներում» և «Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ» ծրագրերի շրջանակում անցկացվող ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացի վերջին կանգառը Արագածոտնի մարզի Արագած համայնքում էր։
Այսպիսով, ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչները այցելել են ՀՀ բոլոր 10 մարզերը, այդ թվում՝
Այցելած բնակավայրերի քանակը՝ 11,
Մասնակից դպրոցների քանակը՝ 233,
Ներգրավված ուսուցիչների թվաքանակը՝ 244, որից 41-ը կին,
Ներգրավված աշակերտների թվաքանակը՝ 800
Ներգրավված կամավորների թվաքանակը՝ 30
Դասընթացներին ներգրավված դպրոցները ՀՖՖ կողմից ստացել են ֆուտբոլային մարզագույք՝ գնդակներ, ձագարներ, կոներ և ժիլետներ։
ՀՖՖ/ՈւԵՖԱ Մասսայական ֆուտբոլի առաջնորդների դասընթացներն անցկացվելու են նաև գալիք տարիների ընթացքում՝ նպատակ ունենալով 4 տարվա ընթացքում վերապատրաստել ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ֆիզիկական կուլտուրայի բոլոր ուսուցիչներին։