
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի հանդիպումներ
ՀՖՖ
04.10.2022 12:06
Հոկտեմբերի 5-ին Պորտուգալիայի Սեյշալ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի խմբային փուլի H խմբի «Բենֆիկա» (Պորտուգալիա)-«Պարի Սեն-Ժերմեն» (Ֆրանսիա) հանդիպումը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանն ու Ատոմ Սևգուլյանը։
Նույն օրը լեհական Լյուբին քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի Չեմպիոնների ուղու առաջին փուլի «Զագլեմբե Լյուբին» (Լեհաստան)-«Ռուխ Լվով» (Ուկրաինա) հանդիպումը։
Հանդիպման մրցավարն է Աշոտ Ղալթախչյանը, մրցավարի օգնականները՝ Սարգիս Հովհաննիսյանը և Գևորգ Շախկալդյանը։