Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանը միանում է UEFA Playmakers ծրագրին

Հայաստանը միանում է UEFA Playmakers ծրագրին

07.07.2020 14:40

Հունիսի 29-ին ՀՖՖ-ն պաշտոնական նամակ-հրավեր ստացավ ՈՒԵՖԱ-ից, որի համաձայն Հայաստանը կարող է միանալ ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին։

ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագիրը ՈՒԵՖԱ-ի և «Դիսնեյ» աշհարհահռչակ ընկերության հետ համագործակցությունն է, որի հիմքում ընկած է «Դիսնեյի» հերոսների շնորհիվ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը։

Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Ամբողջ Հայաստանով մեկ կբացվեն 30 կենտրոններ (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոն, 10-ը՝ մայրաքաղաք Երևանում), որտեղ աղջիկները կկարողանան ֆուտբոլ խաղալ՝ ընդօրինակեով «Դիսնեյի» հերոսներին պես։ Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրաստվեն ՈՒԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով, որից հետո իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։

 

 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ