Գլխավոր >> Նորություններ >> Հայտնի են Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը սպասարկող մրցավարները և պատվիրակը

Հայտնի են Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը սպասարկող մրցավարները և պատվիրակը

Սուպերգավաթ 07.08.2020 18:12

Օգոստոսի 9-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» միջև։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Ղալթախչյանը: Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Հարություն Համբարձումյանը: Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է, մրցավարների տեսուչը՝ Սլավա Ղազարյանը, հանդիպման պատվիրակը՝ Աննա Թադևոսյանը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ