
ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչներն այցելել էին Արարատի մարզ
Մասսայական ֆուտբոլ
14.04.2021 16:19
Մեկնարկել են «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի և «Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ» ծրագրի շրջանակներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները հանրակրթական դպրոցներում:
ՀՖՖ-ն վերապատրաստման դասընթացներ է անցկացնելու ՀՀ բոլոր մարզերում ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր մարզի ծրագրում ընդգրկվել է քսանական դպրոց: Ծրագրին մանսակցած դպրոցները ՀՖՖ կողմից ստանում են ֆուտբոլային մարզագույք, իսկ ուսուցիչները՝ ՀՖՖ/ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի առաջնորդների հավաստագրեր: Ծրագրի մեկնարկն Արարատի մարզի Շահումյան համայնքում էր: Մանրամասները՝ տեսանյութում: