Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման համար

Սուպերգավաթ 02.08.2020 15:34

Օգոստոսի 9-ին՝ ժամը 19:00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի գավաթակիր «Նոայի» և չեմպիոն «Արարատ-Արմենիայի» միջև։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են լուսաբանել հանդիպումը, կարող են մինչև օգոստոսի 6-ը՝ ժամը 18:00, հաստատել իրենց մասնակցությունը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց անուն-ազգանունը և լրատվամիջոցի անունը: Լրատվամիջոցների հավատարմագրված ներկայացուցիչները օգոստոսի 7-ին կստանան իրենց հավատարմագրումը հաստատող պատասխան նամակ, որում ներկայացված կլինի նաև հավատարմագրերը ստանալու կարգը:

Ինչպես և VBET Հայաստանի գավաթի եզրափակչին, Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպմանը ևս կարող է ներկա լինել առավելագույնը 20 լրագրող + 10 ֆոտոթղթակից: Հայտերի ավելի մեծ քանակի դեպքում առավելությունը կտրվի մրցաշրջանի ընթացքում Հայաստանի առաջնության և VBET գավաթի խաղարկության հանդիպումները լուսաբանած լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Հանդիպման մուտքը՝ բժշկական դիմակներով և ձեռնոցներով:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ