Մ-17․ Հայաստանի հավաքականը հաղթանակով ավարտեց Եվրոպայի առաջնության որակավորման 2-րդ փուլը
Մ-17 հավաքական
28.04.2026 19:10
Երևանում ավարտվեց ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլը։ Վերջին՝ 3-րդ խաղում Հայաստանի Մ-17 հավաքականը գերազանցեց Լիխտենշտայնին։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Անդրանիկ Երվանդյանը: Երկրորդ կեսում Էմանուել Վոլֆը հավասարեց հաշիվը։ Ավելացված 7-րդ րոպեին Մհեր Հարությունյանը 11 մետրանոց վաստակեց։ Այն դիպուկ իրացրեց Անդրանիկ Երվանդյանը՝ դառնալով դուբլի հեղինակ։
ՈՒԵՖԱ 2025/26 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման 2-րդ փուլ
Լիխտենշտայն Մ-17 - Հայաստան Մ-17՝ 1։2
Մարզադաշտ՝ Վ․Սարգսյանի անվան «Հանրապետական»
Մրցավար` Կրիստապս Ռատնիեկս
Գոլեր՝ Անդրանիկ Երվանդյան 12', 90+7', (11մ) - Էմանուել Վոլֆ 77'
Խաղի արձանագրությունը