
«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի վերջին միջոցառումը անցկացվեց Վաղարշապատում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակներն են ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:
Ծրագիրն իրականացվում էր Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից: Այս ծրագրի շրջանակներում անցկացվել են միջոցառումներ Հայաստանի տարբեր մարզերում: Ծրագրի վերջին միջոցառումը կայացավ Վաղարշապատում, որին մասնակցել են տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 20 ուսուցիչներ, ովքեր ավելի ակտիվ են և պատշաճ են իրակացնում «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: ՀՖՖ հրահանգիչները նորացված ծրագիր ներկայացրեցրին մասնակցող ուսուցիչներին, քննարկեցին այն, իսկ երկրորդ մասն անցկացվեց մարզադաշտում՝ ՀՖՖ հրահանգիչները իրականացրեցին գործնական դասեր, որին մասնակցեց 190 երեխա:
Նման միջոցառումները նպաստում են ֆուտբոլի զարգացմանը, այն զվարճալի է, նաև սեր և հետաքրքրություն է արթնացնում ֆուտբոլի հանդեպ: Երեխաները ակտիվորեն մասնակցեցին միջոցառմանը, որի ավարտին մարզագույք բաժանվեց մասնակից ուսուցիչներին: