Գլխավոր >> Նորություններ >> Ընթանում է 2012 թվականին ծնված ֆուտբոլիստների ճանաչողական հավաքի երկրորդ մասը

Ընթանում է 2012 թվականին ծնված ֆուտբոլիստների ճանաչողական հավաքի երկրորդ մասը

Փետրվարի 13-ին և 14-ին ընթանում է 2012 թվականին ծնված ֆուտբոլիստների ճանաչողական հավաքի երկրորդ մասը։ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզիչները ծանոթանում են Մ-14 հավաքականի թեկնածու ֆուտբոլիստների հետ և հետևում խաղադաշտում նրանց գործողություններին։

 

«Այս ճանաչողական հավաքը բաժանել ենք 3 մասի։ Առաջինը անցկացրել ենք 2025 թվականի ամռանը։ Մասնակցել են հայկական 3 ակումբ և ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ռուսաստանում, Իսպանիայում ու Իտալիայում ելույթ ունեցող շուրջ 36 հայ ֆուտբոլիստ։ Ամբողջական հավաքին մասնակցում է մոտ 200 երեխա՝ 31 ակումբից, որից 21-ը մարզային։ Երրորդ մասը կկայանա մարտին։ Դրանից հետո հավաք կունենանք և մարզիչներով կընտրենք այն տղաներին, որոնք կձևավորեն Հայաստանի Մ-14 հավաքականը», - նշել է Հայաստանի Մ-14 հավաքականի գլխավոր մարզիչ Արման Առաքելյանը։

 

«Ֆիզիոլոգիական աճով պայմանավորված՝ այս տարիքում երեխաների զարգացումն ու անկումը շատ են տատանվում։ Այդ տեսանկյունից շատ կարևոր է մեր հետևողական աշխատանքը։ Որոշ անհատների պետք է սպեցիֆիկ աշխատանք հանձնարարենք, որպեսզի հասկանանք՝ ինչ է պետք տվյալ երեխային զարգացման համար», - ընդգծել է Հայաստանի Մ-19 հավաքականի մարզիչ Արմեն Պետրոսյանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ