Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

Հայաստանի Մ-17 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

Հայաստանի Մ-17 տարեկանների նոր հավաքականը մայիսի 19-22-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։
 

Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած Մ-17 ընտրանին (2009թ․ ծնվածներ) ավարտել է ելույթներն այս տարիքային խմբում։ Այժմ այս տարիքային մրցաշարերին կմասնակցի 2010 թվականին ծնված ֆուտբոլիստներով համալրված Հայաստանի Մ-17 հավաքականը, որը կգլխավորի Մհեր Միրումյանը։
 

Նա մեր ընտրանուն կնախապատրաստի ՈՒԵՖԱ 2026-27 Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 10-րդ խմբի խաղերին, որոնք աշնանը կկայանան Երևանում։ Մեր մրցակիցներն են Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի Մ-17 հավաքականները։ 
 

Առաջիկա հավաքին Մհեր Միրումյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոիստներին՝
 


Դարպասապահներ

Սարգիս ՊէրպԷրյան - «Ակադեմիա»

Գևորգ Ղազարյան - «Ուրարտու»

Կարեն Ղազարյան - «Ուրարտու»

Հարություն Դարմոյան - «Նոա»


Պաշտպաններ

Գոռ Մկրտչյան - «Ակադեմիա»

Արեն Բաբայան - «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Հարթենյան - «Փյունիկ»

Զորիկ Սիմոնյան - «Միկա»

Կառլեն Սինամյան - «Նոա»

Հայկ Ասատրյան - «Փյունիկ»

Նարեկ Կարապետյան - «Ակադեմիա»

Ռոբերտ Հովակիմյան - «Փյունիկ»

Էդգար Պետրոսյան - «Ուրարտու»


Կիսապաշտպաններ

Գրիգոր Հարությունյան - «Փյունիկ»

Ռուբեն Մաթևոսյան - «Փյունիկ»

Սամվել Պետրոսյան - «Ուրարտու»

Հրանտ Հովհաննիսյան - «Ուրարտու»

Էմիլ Մելիքսեթյան - «Լոս Անջելես Ինտերնացիոնալ»

Բենիամին Բեգլարյան - «Ուրարտու»

Արման Սեխլեյան - «Ուրարտու»

Սամվել Բեգլարյան - «Ուրարտու»

Հակոբ Ղարիբյան - «Ուրարտու»


Հարձակվողներ

Էրիկ Վուվունիկյան - «Ակադեմիա»

Գագիկ Գրիգորյան - «Մարտինենս»

Գրիգ Մխիթարյան - «Ակադեմիա»

Ալբերտ Սարգսյան - «Ուրարտու»

Հայկ Գրիգորյան - «Փյունիկ»

Խաչատուր Գևորգյան - «Փյունիկ»


Մհեր Միրումյանն այս տարքային հավաքականի հետ կնախապատրաստվի 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի որակավորման Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլին։ 


Մեր ընտրանին ընդգրկված է 10-րդ խմբում։ Մրցակիցներն են Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի Մ-17 հավաքականները։


Հանդիպումները կկայանան նոյեմբերի 11-17-ը։

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ