Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքը
Հայաստանի Մ-17 հավաքականը սեպտեմբերի 2-7-ը մարզական հավաք կանցկացնի Երևանում: Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:30-ին, Աբովյանում և սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի Մ-17 հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Լատվիայի հետ։
Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ռոման Խաչատրյան - «Փյունիկ-2»
Արթուր Պետրոսյան - «Փյունիկ-2»
Նուբար Գիշյան - «Ուրարտու-2»
Պաշտպաններ
Շանթ Բեյբության - «Արարատ-Արմենիա-2»
Հայկազ Եղիազարյան - «Ուրարտու»
Դավիթ Դոխոյան - «Նոա-2»
Արթուր Մովսիսյան - «Նոա-2»
Հայկ Սիմոնյան - «Ուրարտու-2»
Համլետ Կարապետյան - «Արարատ-Արմենիա-2»
Էդգար Պողոսյան - «Արարատ-Արմենիա-2»
Հայկ Ղուկասյան - «Արարատ-Արմենիա-2»
Կիսապաշտպան
Ռուբեն Կարապետյան - «Փյունիկ-2»
Աշոտ Ոսկանյան - «Ուրարտու-2»
Սուրեն Պետրոսյան - «Ուրարտու-2»
Դանիել Համբարձումով - «Կրասնոդար»
Գագիկ Ասատրյան - «Արարատ-Արմենիա-2»
Դավիթ Բատոյան - «Ռոստով»
Հարություն Մովսիսյան - «Արարատ-Արմենիա-2»
Ալբերտ Գարեգինյան - «Շիրակ-2»
Հայկ Հովսեփյան - «Նոա-2»
Հարձակվող
Դավիթ Սիմոնյան - «Լոկոմոտիվ»
Մայքլ Ասիրյան - «Նոա-2»
Սարգիս Գասպարյան - «Ուրարտու-2»