UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլ․ հայտնի են «Կիլիկիայի» մրցակիցները
Սիրողական լիգա
10.08.2026 11:11
Հայտնի են դարձել «Կիլիկիայի» մրցակիցները UEFA Regions' Cup-ի որակավորման միջանկյալ փուլում։
Մեր թիմն ընդգրկվել է 1-ին խմբում, որտեղ կհանդիպի Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զենիցա-Դոբոյին», Ուելսի հարավային տարածաշրջանի թիմին և հյուսիսմակեդոնական «Բիտոլային»։
«Զենիցա-Դոբոյ» - «Կիլիկիա», սեպտեմբերի 2
Հարավային Ուելսի տարածաշրջանային թիմ - «Կիլիկիա», սեպտեմբերի 5
«Կիլիկիա» - «Բիտոլա», սեպտեմբրի 8
Հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 2-ից 8-ը՝ Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաքում՝ մինի-մրցաշարի ձևաչափով։ Միջանկյալ փուլի 8 խմբի հաղթողները կստանան եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Հիշեցնենք, որ «Կիլիկիան» մասնակցել էր Երևանում կայացած UEFA Regions' Cup-ի որակավորման նախնական փուլին, որը հաղթել էր 100 տոկոսանոց արդյունքով։