Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Վալանս
03.02.201320:01
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Վալանս

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Լյուքսեմբուրգի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա ֆրանսիական Վալանս քաղաքի «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

 

Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ ժամանեցին Վալանս քաղաքը: Թիմը հանգրվանել է «Նովոտել» հյուրանոցում:

 

Երեկոյան, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին Հայաստանի ընտրանին կանցկացնի առաջին մարզումը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 14 23
4. Արարատ-Արմենիա 12 21
5. Նոա 13 19
6. ՈՒրարտու 11 18
7. Վան 14 12
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 13 6