Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի բարձրագույն և առաջին խմբի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ այսօր մարզական հավաքի են մեկնել Անթալիա: Մարզական հավաքներ անցկացնելու նպատակով Անթալիա են մեկնել նաև հայկական 5 ակումբներ՝ «Փյունիկը», «Ուլիսը», «Գանձասարը», «Շիրակը» և «Ալաշկերտը»: Թիմերի հետ մեկնել է նաեւ ՀՖՖ տեխնիկական տնօրեն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով տեղում կհետևի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստներին, թիմերի մարզումներին եւ խաղերին:

11.02.201316:30
Վարդան Մինասյանը կհետեւի թիմերի մարզումային ծրագրերին