
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը կանանց Ազգերի լիգայի վերջին երկու խաղերին
ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկության վերջին երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 25-28-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Սոֆինե Կևորկյան - Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)
Վիոլետա Մուսախանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Պաշտպաններ
Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սոֆիա Հարությունյան - «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Մարիանա Վարդանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան - «Ուրարտու-աղջիկներ»
Սավաննա Թեյլոր
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Իզաբելլա Մանե Ներսեսյան - «Բլյու հիթ» (ԱՄՆ)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանջյան - «Լանս» (Ֆրանսիա)
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Լիզա Կազանջյան – Սթոնհիլ քոլեջ (ԱՄՆ)
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան)
Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա)
Անի Սաֆարյան - Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ)
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Հավելենք, որ Սավաննա Թեյլորը և Նարինե Դավթյանը թիմին կմիանան Լյուքսեմբուրգում, իսկ Սոֆիա Հարությունյանը՝ Լիխտենշտեյնում:
Առաջին արտագնա հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մայիսի 30-ին Բեգեն քաղաքում Lյուքսեմբուրգի դեմ, որից հետո կմեկնի Էշեն՝ հունիսի 3-ին մրցելու Լիխտենշտեյնի հավաքականի հետ: