
«Յունիսպորտը» հաղթեց ֆուտզալի Բարձրագույն խմբի եզրափակչի երկրորդ խաղում
Ֆուտզալ
25.05.2025 20:06
Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ երկրորդ խաղում մայիսի 25-ին «Յունիսպորտը» 5:3 հաշվով պարտության մատնեց «Երևանին» ՝ ընդհանուր դիմակայությունում հավասարեցնելով հաշիվը։ Բարձրագույն խմբի ընթացիկ մրցաշրջանի հաղթողին որոշելու համար կողմերի միջև տեղի կունենա երրորդ վճռորոշ հանդիպում։
Մայիսի 25-ին տեղի ունեցավ նաև Բարձրագույն խմբի փլեյ օֆֆի երրորդ տեղի համար երկրորդ հադիպումը։ Երկրորդ խաղում ևս «Սիեվնը» կարողացավ պարտության մատնել «Արաքս-ՖԱՖ-ին»։ Գրանցվեց 5:3 հաշիվ «Սիեվնի» օգտին։ Այդ կերպ «Սիեվնն» ապահովեց մրցանակային երրորդ տեղը։
«ՖԱ Սիեվն» - «Արաքս-ՖԱՖ»՝ 5:3