Գլխավոր >> Նորություններ >> «Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի եզրափակչում է

«Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի եզրափակչում է

Ապրիլի 29-ին կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը: Խաղն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: Այսպիսով, դիմակայության հաշիվը հավասարվեց՝ 2:2, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ թիմերից ոչ մեկն աչքի չընկավ: Խաղի ելքը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ ավելի դիպուկ էին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները: 

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 0:2 (0:1) (11մ՝ 4:2)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
Գոլերը՝ Անտոն Բրատկով, 39, Ժոաո Պերեյրա Քեյրոս, 51
11-մետտրանոց հարվածաշար՝ Էդգար Մալաքյան (0:1), Մարիուս Նուբիսսի (1:1), Տարոն Ոսկանյան (1:1), Հովհաննես Հարությունյան (2:1), Սոլոմոն Ուդո (2:2), Ժիրայր Շաղոյան (3:2), Սերգեյ Վակուլենկո (3:2), Խոսե Բուենո (4:2)

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ