
Հայաստանի գավաթ. «Լեռնային Արցախը» քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց
Հայաստանի Գավաթ
01.10.2024 17:46
Հոկտեմբերի 1-ին մեկնարկեց Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը:
Առաջին խաղում Երևանի «Միկան» ՄԶՀՀԿ մարզադաշտում հյուրընկալեց «Լեռնային Արցախին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Լրացուցիչ ժամանակի 105+2-րդ րոպեին Ախմեդ Ջինդոյանը գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով «Լեռնային Արցախին»: Հյուրերի առավելությունը կրկնապատկեց Օլուեբուբե Օնուօհան հանդիպման 119-րդ րոպեին:
«Միկա» - «Լեռնային Արցախ»՝ 0:0 (0:0) (ԼԺ-0:2)
Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ
Մրցավար՝ Սամվել Հովսեփյան
Գոլերը՝ Ախմեդ Ջինդոյան, 105+2, Օլուեբուբե Օնուօհա, 119
Խաղի արձանագրությունը