
ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթացի ընդունելության մեկնարկը: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին և մինչև ս․թ․ ապրիլի 10-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով` https://bit.ly/430n5I5
ՈՒԵՖԱ /ՀՖՖ Մարզչական B կարգի արտոնագրի դասընթաց
Դասընթացը բաղկացած է 7 մոդուլներից: Դասընթացի առաջին մոդուլը տեղի կունենա ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 1-ը ներառյալ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒԵՖԱ/ՀՖՖ մարզչական B կարգի արտոնագրի դասընթացին կարող են դիմել կամ ՈՒԵՖԱ C կարգի արտոնագիր ունեցող անձինք, կամ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները/ուհիները (տե՛ս 19 և 20 կետերը)։
ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ դասընթացին կարող են մասնակցել 24 ուսանող: Տեղերի սահմանափակ լինելու պատճառով տեխնիկական տնօրինությունը կատարելու է ընտրություն՝ հաշվի առնելով մի շարք չափորոշիչներ՝
- դիմորդ-մարզչի աշխատանքային փորձը մանկապատանեկան թիմերում
- ինչ տարիքային խմբերի հետ է աշխատել կամ աշխատում
- արդյոք աշխատել կամ աշխատում է որպես գլխավոր մարզիչ
- և այլն
Տեխնիկական տնօրինության որոշմամբ, որպես ամփոփիչ փուլ, անհրաժեշտության դեպքում կանցկացվի նաև անհատական հարցազրույց վերոնշյալ չափորոշիչներով ընտրված դիմորդ-մարզիչների հետ, ինչից հետո կկատարվի վերջնական ընտրություն։
ՈՒԵՖԱ/ՀՖՖ B կարգի արտոնագրի դասընթացի վարձավճարը կազմում է հինգ հարյուր հազար դրամ՝ (500000 ՀՀ դրամ)՝ ներառյալ հարկերը և այլ պարտադիր վճարները։ Վճարումը կատարվելու է երկու մասով։
Ընտրված դիմորդ-մարզիչները պետք է վճարման առաջին մասը՝ երկու հարյուր հիսուն հազար դրամը (250000 ՀՀ դրամ), կատարեն մինչև ս.թ. ապրիլի 19-ը՝ ժամը 18։00:
Վճարումը չկատարելու դեպքում դիմորդ-մարզիչը չի կարող մասնակցել դասընթացին:
Վճարման երկրորդ մասը (250000 ՀՀ դրամ) պետք է կատարվի հինգերորդ մոդուլից առաջ (ժամկետների մասին կտեղեկացնենք մի փոքր ուշ)։
Պահանջվող բոլոր փաստաթղթերի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում: