
«Նոան» նվաճեց Հայաստանի գավաթի եզրափակչի ուղեգիր
Հայաստանի Գավաթ
30.04.2025 17:14
Ապրիլի 30-ին կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Վան» - «Նոա» զույգի պատասխան հանդիպումը։ Չարենցավանը ներկայացնող թիմը կարողացել է երկրորդ կեսում առաջինը հաշվի մեջ առաջ անցնել։ Հանդիպման միակ և հաղթական գոլը «Վանի» կազմում հեղինակել է Լևոն Վարդանյանը։ Չնայած նվազագույն հաշվով տոնած հաղթանակին՝ «Վանը» դուրս է մնում գավաթի խաղարկությունից։ Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ հաղթել էր 2:0 հաշվով։
«Վան» - «Նոա»՝ 1:0 (0:0)
Չարենցավան, Քաղաքային
Մրցավար՝ Աշոտ Հարությունյան
Գոլը՝ Լևոն Վարդանյան
Խաղի արձանագրությունը