Գլխավոր >> Նորություններ >> «Երևանը»` Հայաստանի քառակի չեմպիոն

«Երևանը»` Հայաստանի քառակի չեմպիոն

Ֆուտզալ 28.05.2025 21:07

Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ երրորդ վճռորոշ խաղում «Երևանը» հաղթեց «Յունիսպորտին» 6:4 հաշվով՝ դառնալով 2024/25 մրցաշրջանի հաղթող։

Առաջին խաղակեսում «Յունիսպորտը» ուներ երկու գնդակի առավելություն և հաղթում էր 3:1 հաշվով, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Երևանը» կարողացավ դրսևորել կամային որակներ ու անգամ հաշվի մեջ ստացավ առավելություն` 5:3։ «Յունիսպորտին» հաջողվեց վերջնամասում կրճատել տարբերությունը 6 մետրանոց հարվածով, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց։ Խաղի վերջնամասում «Երևանը» մրցակցի դարպասն ուղարկեց 6-րդ գնդակն ու չորրորդ անգամ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն։


«Յունիսպորտ» - «Երևան»՝  4:6  (3:1)

Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ