Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ի և «Double Pass»-ի գործակցությամբ մայիսի 6-7-ը կայացավ «Մարզիչների փորձագիտական ծրագրի» 4-րդ՝ եզրափակիչ մոդուլը

ՀՖՖ-ի և «Double Pass»-ի գործակցությամբ մայիսի 6-7-ը կայացավ «Մարզիչների փորձագիտական ծրագրի» 4-րդ՝ եզրափակիչ մոդուլը

Մայիսի 6-7-ը կայացավ «Մարզիչների փորձագիտական ծրագրի» չորրորդ՝ եզրափակիչ մոդուլը: Այն իրականացվեց ՀՖՖ-ի և միջազգային «Double Pass» ընկերության գործակցությամբ։ Ամփոփվեց հայկական ակումբների ու ակադեմիաների մարզիչների զարգացմանն ուղղված բազմափուլ կրթական ընթացքը։

 

Երկօրյա դասընթացին մասնակիցները տեսական և գործնական աշխատանքների միջոցով քննարկեցին ժամանակակից մարզչության առանցքային թեմաները՝

 

📌Առաջնորդություն և որոշումների կայացում

📌Հետադարձ կապի (ֆիդբեքի) արդյունավետ կիրառում

📌Ֆուտբոլիստների բարեկեցություն

📌Պրոֆեսիոնալ միջավայրի ձևավորում

 

Օրվա երկրորդ կեսին մարզիչներն աշխատեցին խմբերով։ Նրանք ստացած գիտելիքները կիրառեցին գործնականում, փոխանակեցին փորձը և վերլուծեցին մարզչական տարբեր իրավիճակներ։ Մոդուլի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր։ Ծրագիրը դարձավ կարևոր հարթակ ինքնավերլուծության և ժամանակակից մոտեցումների զարգացման համար՝ նպաստելով հայկական ֆուտբոլում առաջնորդական մտածողությամբ մարզչական համայնքի ձևավորմանը։

 

«Շատ ուրախ ենք, որ արդեն երրորդ տարին գործակցում ենք «Double Pass»-ի հետ։ Այս տարվա սկզբին մենք վերջնականացինք մեր նոր ծրագիրը «Double Pass»-ի հետ։ Այն վերաբերում է առաջին հերթին պատանեկան հավաքականներին։ Նպատակաողված երկարաժամկետ ծրագիր է։ Մինչև 2028 թվականը փորձելու ենք կատարելագործել մեր աշխատանքը պատանեկան հավաքականներում։ Միտք կա, որ պատանեկան հավաքականները ՀՖՖ-ինն են, բայց այնպես չէ. Պատանեկան հավաքականների ֆուտբոլիստներին մատակարարում են ակումբները։ Այդ իսկ պատճառով այս լսարանում բոլորը, ովքեր «Double Pass»-ի հետ անցել են այս ճանապարհը, մասնակցից են մեր պատանեկան հավաքականների թե՛ հաջողություններին, թե՛ անաջողություններին և այդ հավաքականների հետագա աճին։ «Double Pass»-ի հետ մեր նոր ծրագիրը, կարծում եմ, կնպաստի աճին։ Այսօրվա պատանեկան հավաքականներն են ներկայացնելու Հայաստանը Աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Ուզում եմ՝ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվենք այս հարցին, որովհետև մրցաշարին մասնակցելու է նվազագույնը 24 թիմ։ Եվ այդ 24-ից Եվրոպան ներկայացնելու են առավելագույնը 6 թիմ։ Այդ 6-ից մեկը լինելու է Հայաստանը։ Սա առաջին հերթին պատասխանատվություն է լավ ներկայանալու ՖԻՖԱ-ի երկրորդ խոշորագույն մրցաշարում։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է խաղալ այդ մրցաշարի եզրափակիչ փուլում։ Հուսով եմ՝ բոլորս միասին կաշխատենք մանկապատանեկան ֆուտբոլի և պատանեկան հավաքականների զարգացման համար և պատվով կներկայանանք աշխարհի 29-րդ երիտասարդական առաջնությունում», - նշել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

 

«Ներկա եմ եղել «Double Pass»-ի «Մարզիչների փորձագիտական ծրագրի» բոլոր չորս փուլերին։ Մարզիչների առաջընթացն ակնհայտ է։ Եթե սկզբում նրանք կենտրոնացած էին բացառապես թիմային միջավայրի և կոլեկտիվ աշխատանքի վրա, ապա այժմ՝ եվրոպական առաջատար փորձին համահունչ, նրանք ավելի շատ շեշտը դնում են անհատական զարգացման վրա։ Դա շատ կարևոր է, քանի որ հենց անհատական աճի շնորհիվ են ֆուտբոլիստները հասնում ակումբի առաջին թիմ կամ ազգային հավաքական։ Ամեն հաջորդ դասընթացին մեր ծրագրին մասնակցող մարզիչները մեզ ցուցադրում են իրենց նորամուծությունները։ Սա փաստում է, որ նրանք շատ արագ են յուրացնում տեղեկությունը և կիրառում գործնականում։ Ինձ համար այս ծրագրի ամենակարևոր գաղափարն այն է, որ մասնակիցները չպետք է մեխանիկորեն պատճենեն օտարերկրյա փորձը։ Նրանք պետք է վերցնեն առանցքային գաղափարները և դարձնեն իրենցը», - ծրագիրն ամփոփել է «Double Pass» ընկերության գլոբալ նախագծերի ղեկավար Յուսթ Հենդրիքսը։

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ