
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակիցները
Ֆուտզալ
11.05.2025 23:22
Ֆուտզալի Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ դիմակայություններում հաղթանակ են տոնել «Երևանն» ու «Լոգիկոնը»։ «Երևանը» կիսաեզրափակիչում 6:5 հաշվով պարտության է մատնել «Յունիսպորտին», իսկ «Լոգիկոնը» 4:3 հաշվով «Ալֆա-ֆարմին»։ Այսպիսով, եզրափակիչում միմյանց կհանդիպեն «Երևանն» ու «Լոգիկոնը»։
Յունիսպորտ - Երևան ՖԱ՝ 5 – 6
Ալֆա-ֆարմ –Լոգիկոն՝ 3 - 4